Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ ջոկատայինները կրակային վարժանքներ են անցկացրել


Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ ջոկատայինները կրակային վարժանքներ են անցկացրել
Սեպտեմբեր 13 20:08 2021

«Երեք եղբայր-2021»  զորավարժությունների շրջանակում Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ ջոկատայինները կրակային վարժանքներ են անցկացրել:

Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Զորավարժությունների պլանի համաձայն՝ հատուկ նշանակության ստորաբաժանումները գործնական կրակ են իրականացրել փոքր զենքերից և ականանետերից:

Նշենք, որ «Երեք եղբայր-2021» միջազգային վարժանքները կտևեն մինչև սեպտեմբերի 20-ը:

 


loading...