Տիգրան Մկրտչյանը նշանակվել է Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան


Տիգրան Մկրտչյանը նշանակվել է Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Սեպտեմբեր 13 19:10 2021

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Տիգրան ՄԿՐՏՉՅԱՆԻՆ նշանակել Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աթենք)։