Մարդու սննդակարգը շատ կարևոր նշանակություն ունի նրա ընդհանուր առողջական վիճակի ու ինքնազգացողության համար, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները հորդորում են հարստացնել սննդակարգն օգտակար մթերքով։ Այնուամենայնիվ գոյություն ունեն օգտակար համարվող սննդամթերքի տեսակներ, որոնք իրականում բնավ օգտակար չեն, քանի որ չեն պարունակում օրգանիզմին անհրաժեշտ օգտակար տարրերը։
Որոշ դեպքերում չի կարելի օգտակար համարել նաև կարտոֆիլը, որը հարուստ է բազմաթիվ սննդարար նյութերով։ Այս մթերքն իրականում կարող է շատ օգտակար լինել ճիշտ պատրաստելու դեպքում, սակայն մարդիկ որպես կանոն այն կիրառում են վնասակար ուտեստներ պատրաստելու համար։ Մասնագետի խոսքով՝ այս մթերքից օգուտ ստանալու համար այն հարկավոր է պատրաստել միայն ջեռոցում և առանց կեղևազրկելու։
Ցիտրուսային մրգերի սիրահարներին մասնագետը խորհուրդ է տվել խուսափել դրանց թարմ քամած հյութերից, քանի որ նման ըմպելիքները նույնպես չեն համարվում օգտակար։ Այդ դեպքում մթերքը կորցնում է իր արժեքավոր միկրոտարրերի զգալի մասն ու օքսիդանում է պատրաստման ընթացքում։
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru










