Ինչ բնավորություն ունեն կարմիր գույն նախընտրողները


Ինչ բնավորություն ունեն կարմիր գույն նախընտրողները
Սեպտեմբեր 12 20:30 2021

Հյուսիսային Դակոտայի գիտնականները պարզել են, որ վիճաբանությունների հակում ունեցող անձիք նախընտրում են կարմիր գույնը:
Այդպիսի ընտրություն են անում նաև այն մարդիկ, ովքեր զայրացած վիճակում են լինում: Գիտնականներն անցկացրել են փորձ՝ կամավորների մասնակցությամբ: Բոլոր մասնակիցները հետազոտություններն անցել են հոգեբանական թեստի միջոցով, հետո նրանց առաջարկվել է ընտրել գույներից մեկը: Պարզվել է, որ կարմիր գույնն ընտրել են այն մասնակիցները, ովքեր ավելի մեծ հակում ունեն դիմացինի հետ վիճաբանությունների:
Նրանց նաև առաջարկվել է վարքագծի երկու սցենար՝ կոնկրետ իրավիճակում: Կարմիր գույնի սիրահարներն ընտրել են սցենար, որում դիմացի անձին վնաս է հասցվում: Իսկ, օրինակ, կապույտ գույնի սիրահարներն նախընտրել են այնպիսի սցենարներ, որտեղ տուժող կողմ չլինի:
Հոգեբանության մեջ կարմիրը համարվում է խթանիչ գույն: Այս ոլորտի մասնագետները պնդում են, որ կարմիրը ոչ միայն ինքնավստահություն է հաղորդում, այլ նաև զայրույթ և չարություն:



loading...