Օգտագործեք օրական 3 արմավ, եւ ահա թե ինչ տեղի կունենա ձեր օրգանիզմի հետ


Օգտագործեք օրական 3 արմավ, եւ ահա թե ինչ տեղի կունենա ձեր օրգանիզմի հետ
Սեպտեմբեր 12 18:38 2021

Արմավներն անարդարացիորեն դասվում են քաղցրավենիքի շարքին։ Բայց կան ակնհայտ պատճառներ չանտեսելու դրանք: Հաջորդ անգամ, երբ դուք ցանկանաք երեկոյան որևէ բան ուտել, կերեք արմավներ:

Արմավը, ինչպես ասում է ժողովուրդը՝ խուրման, հարուստ է մանրաթելերով, ինչը կարևոր է մարսողության կարգավորման համար:

Ով գիտի, որ դրանցում 60-65% ածխաջրեր են պարունակվում, ավելի, քան մյուս մրգերում: Ամինաթթուների պարունակությամբ ևս դրանք բոլոր մրգերի մեջ առաջատարներից են

Սրտանոթային հիվանդություններ

Կալիումի և մագնեզիումի բարձր կոնցենտրացիայի պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս այն օգտագործել սրտանոթային հիվանդությունների դեպքում:

Արմավում սելենի առկայությունը նվազեցնում է անոթային պաթոլոգիաների զարգացման հավանականությունը:

Մարսողական համակարգի խանգարումներ

Արմավ խորհուրդ է տրվում օգտագործել աղիքային խանգարումների և փորկապության համար: Մանրաթելն օգնում են բարելավել աղիքային միկրոֆլորան:

Պեկտինը ունի պարուրող հատկություն, ինչը օգտակար է ստամոքսի բորբոքային հիվանդությունների և թթվայնության բարձրացման դեպքում:

Հղի և կերակրող կանանց համար շատ օգտակար է

Արմավ օգտակար է հղի և կերակրող կանանց համար, քանի որ նրանում հայտնաբերված նյութերը նպաստում են հորմոնի օքսիտոցինի սինթեզին:

Այն ամրացնում է արգանդի պատերը և օգնում է բարելավել աշխատուժը: Օքսիտոցինը նպաստում է նաև կրծքի կաթի արտադրությանը:

Եվ վերջում.արմավը վայելելուց հետո էլ մի շտապեք դեն նետել կորիզները, լցրեք թաղարի մեջ ու ջրեք սովորականի պես: Եթե անգամ մոռանաք էլ դրանց մասին, հոգ չէ. որոշ ժամանակ անց հողի մեջ գցած կորիզները կուրախացնեն ծիլերով, որոնք հետագայում կարող են տնաբույս գեղեցիկ ծաղկի վերածվել: