BMW-ն, որում սպանվել է Թուփաքը, վաճառվում է 1.7 մլն դոլարով


BMW-ն, որում սպանվել է Թուփաքը, վաճառվում է 1.7 մլն դոլարով
Սեպտեմբեր 12 15:34 2021

1996 թվականի BMW 750IL մակնիշի ավտոմեքենան, որում սպանվել է ռեփեր Թուփաք Շաքուրը, վաճառքի է հանվել 1.7 մլն դոլարով: Այս մասին հայտնում է TMZ պորտալը:

Նշվում է, որ միջադեպից հետո մեքենան վերականգնվել է: Ավտոմեքենայի վրա մնացած փամփուշտի հետքերը ևս հեռացվել են: Այս ընթացքում ավտոմեքենան փոխել է մի քանի սեփականատեր:

Թուփաքի BMW-ն կարելի է ձեռք բերել Celebrity Cars-ի վաճառասրահում՝ Լաս Վեգասում, որտեղ մահացեթ է ռեփերը: