Վարժեցնել խոլեստերինը. 40 լավագույն մթերքները, որոնք կիջեցնեն դրա մակարդակը


Վարժեցնել խոլեստերինը. 40 լավագույն մթերքները, որոնք կիջեցնեն դրա մակարդակը
Սեպտեմբեր 11 15:27 2021

Ըստ վիճակագրության՝ խոլեստերինի բարձր մակարդակից տառապում է յուրաքանչյուր երրորդը, և մեզնից շատերը բացառություն չեն: Ի՞նչ անել, եթե անալիզի պատասխանները լավը չեն:

Ինչո՞վ է վտանգավոր խոլեստերինի բարձր մակարդակը: Խոլեստերինը մոմանման նյութ է, որը «լողում» է մեր արյունատար անոթներում: Այն մտնում է բջջաթաղանթների կազմի մեջ և մասնակցում է բազմաթիվ փոխանակությունների գործընթացին: «Լավ» խոլեստերինը բարձր խտության լիպոպրոտեիններ է, իսկ «վատը»՝ ցածր խտության լիպոպրոտեիններ: «Լավ» խոլեստերինը «կապում» է «վատին» և քարշ է տալիս դեպի լյարդ՝ վերամշակելու համար:

Այն դեպքերում, երբ «լավը» քիչ է, իսկ «վատը»՝ շատ, առաջ են գալիս առողջության համար լուրջ ռիսկեր: Ցածր խտության լիպոպրոտեինները նստում են արյունատար անոթների պատերին, ձևավորում են բշտիկներ, որոնք էլ կարող են հանգեցնել սրտանոթային տարբեր հիվանդությունների զարգացմանը

«Վատ» խոլեստերինի մակարդակն իջեցնելու համար առաջին հերթին պետք է ազատվել ավելորդ քաշից, լինել ֆիզիկապես ակտիվ և փոխել սննդակարգը:

40 լավագույն մթերքները, որոնք բարելավում են խոլեստերինի մակարդակը:

1. Մուգ շոկոլադ

2. Ելակ

3. Բամիա

4. Կարտոֆիլ

5. Լոլիկ

6. Թունա ձուկ

7. Ազնվամորի

8. Սև լոբի

9. Կաղամբ

10. Խնձոր

11. Կարիա պեկան (ընկույզ)

12. Քաղցր կարտոֆիլ և «բատերնատ» տեսակի դդում

13. Վարսակի փաթիլներ

14. Ոսպ

15. Ընկույզ

16. Ավոկադոյի յուղ

17. Կտավատի սերմեր

18. Խոտաբույսեր և համեմունքներ

19. Ավոկադո

20. Հապալաս

21. Կինոա

22. Սաղմոն

23. Սպանախ

24. Գետնանուշի յուղ

25. Նուշ

26. Ձիթապտուղ և ձիթայուղ

27. Խաղող

28. Սմբուկ

29. Սոյայի կաթ

30. Եգիպտացորենի յուղ

31. Պիստակ

32. Հումուս

33. Հնդկաձավար, բլղուր

34. Բալ

35. Էդամամե սոյայի ունդեր

36. Դդում

37. Չիայի (եղեսպակ) սերմեր

38. Բանան

39. Սարդինա

40. Քունջութի յուղ

Պատրաստեց Անի Գաբուզյանը