Սեպտեմբերի 7-ին, ժամը 23։30-ի սահմաններում ՈՒԱԶ 452 մակնիշի ավտոմեքենան Զառիթափ բնակավայր տանող հին ճանապարհին՝ զառիթափ հատվածում, հողի շերտի վրա առաջացած սահքի պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, կողաշրջվել և մի քանի մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Վայոց Ձորի մարզի բնակիչներ՝ 40-ամյա Վահե Բաբայանն ու 39-ամյա Արայիկ Արզումանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայք» բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկություններով՝ Ա. Արզումանյանը աշխատում է ոստիկանության Վայքի բաժնի հերթապահ մասի ձերբակալվածների պահման վայրում՝ որպես ոստիկան։ Սեպտեմբերի 8-ին հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Վայքի բաժին, որ Վ. Բաբայանը մահացել է։
Աղբյուրի տեղեկություններով՝ փաստի առթիվ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։