Բելգիան Հայաստան է ուղարկել 187 200 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ


Բելգիան Հայաստան է ուղարկել 187 200 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ
Սեպտեմբեր 6 15:22 2021

Բելգիայի զարգացման համագործակցության գործակալության ջանքերով Հայաստան է ուղարկվել «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի առաջին խմբաքանակը` 187 200 հազար դեղաչափ:

Ինչպես տեղեկացնում է «Gavi.org» կայքէջը, այս մասին հայտնել է Բելգիայի խոշոր քաղաքների զարգացման եւ քաղաքականության ոլորտում համագործակցության նախարար Մերիամե Կիտիրը:

 
 

«Համավարակը հաղթելու միակ միջոցը միջազգային համագործակցությունն է: Այս շաբաթ COVAX նախաձեռնության միջոցով Բելգիան AstraZeneca-ի 187 200 դեղաչափ է ուղարկում  Հայաստանին: Ոչ ոք ապահով չի լինի, քանի դեռ բոլորը ապահով չեն»,- ասել է Մերիամե Կիտիրը:



loading...