Արարատի մարզում 26-ամյա վարորդը BMW-ով բախվել է գազատար խողովակին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում


Արարատի մարզում 26-ամյա վարորդը BMW-ով բախվել է գազատար խողովակին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում
Սեպտեմբեր 6 11:10 2021

Արարատի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00։05-ի սահմաններում 26-ամյա Վահե Հովսեփյանը իր վարած BMW մանկնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և շրջվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։



loading...