Ինչի՞ է ընդունակ արծաթը


Ինչի՞ է ընդունակ արծաթը
Սեպտեմբեր 5 15:43 2021

Մարդկությանը արծաթը հայտնի է որպես ազնիվ մետաղ: Սակայն այն լայն կիրառում ունի նաև բժշկության ասպարեզում: Բժշկությունը հաջողությամբ է օգտագործում արծաթը: Դեռևս 18-րդ դարից սկսած արծաթով բուժում էին մարսողական և նյարդային համակարգերի հետ կապված հիվանդությունները, իսկ այժմ նրա հիմքի վրա բավականին արդյունավետ դեղորայք է արտադրվում:

Արծաթը նաև հոյակապ ախտորոշիչ է. եթե ձեր մարմնի վրա արծաթե իրերը արագ սևանում են, ապա ցանկալի է բժշկական հետազոտություն անցնել:

Ցանկացած կին կարող է իր ճաշակին համապատասխան արծաթե զարդեր ձեռք բերել: Արծաթյա զարդերը բարերար ազդեցություն են թողնում օրգանիզմի վրա. հանում են հոգնածությունը, բարձրացնում են դիմադրողականությունը:

Արծաթե զարդերը խորհուրդ է տրվում կրել նյարդային, սրտանոթային, ուռուցքային հիվանդությունների և տեսողության խանգարման դեպքում: