Սյունիքի մարզում 62-ամյա վարորդը «06»-ով բախվել է ձիուն, ուղևորուհին տեղում մահացել է


Սյունիքի մարզում 62-ամյա վարորդը «06»-ով բախվել է ձիուն, ուղևորուհին տեղում մահացել է
Սեպտեմբեր 4 11:07 2021

Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Գորիսի բնակիչ՝ 62-ամյա Մայիսիկ Մարտիրոսյանը իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով Շինուհայր-Գորիս ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել է իր ավտոմեքենայի առջև հայտնված ձիուն։ Բախման հետևանքով նրա ուղևոր՝ Գորիսի բնակիչ՝ 62-ամյա Հայկուշ Խաչյանը տեղում մահացել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

 Բախման հետևանքով ձին սատկել է։

 Ավագ քննիչ Թամազյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։