Պապարացիները Բեն Աֆլեքին նկատել են Ջենիֆեր Լոպեսի համար ամուսնական մատանի գնելիս


Պապարացիները Բեն Աֆլեքին նկատել են Ջենիֆեր Լոպեսի համար ամուսնական մատանի գնելիս
Օգոստոս 24 23:51 2021

Պապարացիներն ամերիկացի դերասան Բեն Աֆլեքին նկատել են երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի համար ամուսնական մատանի գնելու ժամանակ: Այս մասին հայտնում է Page Six-ը։

Նշվում է, որ դերասանին նկարահանել են Քալիֆորնիայում շոփինգի ժամանակ։ Նա Tiffany ոսկերչական խանութ է այցելել իր մոր՝ Քրիս Էնն Բոլդթի եւ որդու՝ Սեմի հետ։ Նրանք միասին ուսումնասիրել են մատանիները։

Աֆլեքը եւ Լոպեսը հանդիպել են 2000-ականներին։ Դերասանն այն ժամանակ դեռ երգչուհուն ամուսնության առաջարկություն է արել, բայց հարսանիքը չի կայացել: 2004 թվականի հունվարին հայտնի դարձավ նրանց հարաբերությունների խզման մասին։ 2021թ․-ին դերասանները միասին արձակուրդ են անցկացրել Մոնտանայի լեռնադահուկային հանգստավայրում, որից հետո զույգին կասկածում են վերամիավորման մեջ։