«Կապիտուլյացիոն ռեժիմը Հայաստանը «սահուն» դարձնում է «անատամ», ազգային բովանդակությունից զուրկ կապիտուլյանտ «պետություն»»․ Շարմազանով


«Կապիտուլյացիոն ռեժիմը Հայաստանը «սահուն» դարձնում է «անատամ», ազգային բովանդակությունից զուրկ կապիտուլյանտ «պետություն»»․ Շարմազանով
Օգոստոս 24 12:06 2021

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաստորեն՝ ասելով, որ հայ-թուրքական սահմանը կարգավորվել է ԽՍՀՄ ժամանակ՝ կապիտուլյանտը մերժում է 1920թ. օգոստոսի 10-ին կնքված Սեւրի հայանպաստ պայմանագիրն ու հղում է անում 1921թ. ապօրինաբար կնքված Մոսկվայի ու Կարսի պայմանագրերին։

Ի՞նչ հայկական դատ։

Ի՞նչ պահանջատիրություն։

Ի՞նչ ազգային պետություն։

Ի՞նչ ինքնիշխանություն։

Կապիտուլյացիոն ռեժիմը Հայաստանը «սահուն» դարձնում է «անատամ», ազգային բովանդակությունից զուրկ կապիտուլյանտ «պետություն»»։



loading...