Եթե իրոք պայքար է, թող մի քանի հատ էլ քաղբանտարկյալ լինի, ինչ խնդիր կա. քաղաքագետ


Եթե իրոք պայքար է, թող մի քանի հատ էլ քաղբանտարկյալ լինի, ինչ խնդիր կա. քաղաքագետ
Օգոստոս 23 16:45 2021

Երբ Արցախի ու մնացած խնդիրների համար լուծման հարցը վերածվում է քաղբանտարկյալների ազատ արձակման համար պայքարի, ապա կարելի է պնդել, որ գործող իշխանությունը կարողանում է իր օրակարգը թելադրել ու ուշադրությունը շեղել հիմնական խնդրից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքահետ Ստեփան Դանիելյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Այդ տեխնոլոգիան նախկին իշխանությունն էր օգտագործում, հիմիկվանները դա շարունակում են:

Ինչն է ամենահետաքրքիրը, դա փոխադարձաբար ձեռնտու վիճակ է, եւ ընդդիմությունն է «պայքարում», այսինքն փրկում դեմքը, եւ գործող իշխանությունն է իր խոստումը կատարում՝ «պայքարում» է նախկինների դեմ։ Իսկ խնդիրները մնում են անպատասխան ու գնալով ավելի են խորանում։

Մենք քաղաքական «ինքնաշարժության» պերմանենտ փուլում ենք, որից ելքը չի երեւում։

Հ․Գ․ Եթե իրոք պայքար է, թող մի քանի հատ էլ քաղբանտարկյալ լինի, ինչ խնդիր կա, կարեւորն այն է, թթ պայքար իրոք կա, թե ոչ։ Իսկ «դեպուտատ-քաղբանտարկյալներն» էլ զիլ է հնչում, լավ ստարտ է պայքարելու համար, նույնիսկ Մանդելան նման հնչեղ կարգավիճակ չուներ։ Բերդում կան լավ պայմաններ կարդալու, քաղաքական ծրագրեր կազմելու, ծրագրային գրքեր գրելու համար, իսկ  բերդում գրված քաղաքական կոչերն ավելի ազդեցիկ են, քան աշխատասենյակում գրվածները, օգտվեք այդ հնարավորությունից»։



loading...