«Գեղեցկուհի». Մերի Հակոբյանի հրապուրիչ կերպարը


«Գեղեցկուհի». Մերի Հակոբյանի հրապուրիչ կերպարը
Օգոստոս 22 21:18 2021

Դերասանուհի Մերի Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հրապուրիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում դերասանուհին սեւ զգեստ է կրում, որն ընդգծում է կազմվածքը։ Մերին հավաքել է մազերը, նախապատվություն է տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները՝ նուրբ վզնոց, ականջօղեր։ Հետեւորդները նրան հոճայոխոսություններ են շռայլել․ «Գեղեցկուհի», «հիասքանչ»:

Ավելի վաղ տեղադրված կադրերում նա սպիտակ հագուստ էր կրում, որն ընդգծում էր գեղեցիկ կազմվածքը։ Մերին արձակել էր ուղիղ հարդարված մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացնում էին ոճային պայուսակն ու խոշոր ժամացույցը։ «Հարմար նստեք, թուլացեք, սպունգի նման կլանեք ամենն, ինչ կատարվում է ձեր շուրջ, լսեք մտքերի պատառիկներին, որոնք պտտվում են ձեր գլխում, եւ շուտով ձեզ հանճարեղ գաղափար կայցելի»,- գրել էր Մերին։