Բնություն, լողազգեստ․ Դիանա Մալենկոյի նոր լուսանկարը


Բնություն, լողազգեստ․ Դիանա Մալենկոյի նոր լուսանկարը
Օգոստոս 15 23:09 2021

Դերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոն նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է բնության գրկում։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Դիանան կրում է սեւ գույնի լողազգեստ, ինչն ընդգծել է նրա գեղեցիկ կազմվածքը։ Հաղորդավարուհու մազերն արձակված են, կերպարը նա համադրել է արեւային ակնոցի հետ։ Չնայած հրապարակումը նա չի մեկնաբանել, սակայն հետեւորդները բազում դրական մեկնաբանություններ են կատարել․ «Սեր»։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված լուսանկարում Դիանան սեւ ատլասե զգեստ էր կրում։ Հագուստն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Դիանան հավաքել էր մազերը, նուրբ աքսեսուար ընտրել։ Դիանան լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել․ «Ներդաշնակ»։