Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ հաղորդավար Վահե Խանամիրյանի, դստեր եւ որդու հետ։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լիլիթը կրում է ծաղկային պրինտով, ուսերը բաց, երկարափեշ զգեստ։ Նրա մազերը հավաքված են, մեղմ շպարով է, որն ընդգծել է կարմիր շրթներկով։ Ընտանիքի անդամները մեղմ ժպտում են։
«Յուրաքանչյուր ուրախ ընտանեկան լուսանկարի հետևում թաքնված է մեկ ուրիշ կյանք, դժվարություններով ու բախումներով լի, ընտանիք կազմելը դժվար չէ, բայց պահել այդ ընտանիքը…անսահման համբերություն, սեր, հարգանք, զիջումներ, խոհեմություն և տարիներ են անհրաժեշտ, տարիներ, որոնք ձեզ երկու անծանոթից կդարձնեն հարազատ հոգիներ։ Սեր եմ ուղարկում բոլորիդ», - գրել է Լիլիթ Մուրադյանը։










