«Իրականություն դարձած ադրբեջանցիների երազանքը»


«Իրականություն դարձած ադրբեջանցիների երազանքը»
Օգոստոս 4 00:45 2021

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրականություն դարձած ադրբեջանցիների երազանքը

Մենք ինչքա՞ն պիտի սպասենք, որ Ադրբեջանն ունենա այսպիսի փնթի, տգետ, որկրամոլ, խեղկատակ ղեկավար, որն այդ ամենի հետ լինի նաև հայասեր, կործանի իր երկրում ստեղծված ամեն մի լավ բան, ավիրի Ադրբեջանի ողջ պետական կառավարման համակարգը, քանդի բանակը, կնոջ միջոցով Ադրբեջանի բանակը դարձնի ծաղրի առարկա և լուսանկարների ֆոն, պառակտի հասարակությունը, սասանի երկրի միջազգային հեղինակությունը, փչացնի Ադրբեջանի հարաբերությունները Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և այլ երկրների հետ, այդքանի հետ միասին լինի նաև իր պետության ու ժողովրդի դավաճանը, որպեսզի մենք կարողանաք օգտվել այդ հնարավորությունից ու վերականգնենք մեր երկիրը, հետ բերենք Շուշին և կորսված մյուս բոլոր քաղաքներն ու գյուղերը, մեր եկեղեցիներն ու սրբավայրերը, վերականգնենք մեր ազգային արժանապատվությունը։ Մենք այդ օրվա դեռ պետք է երազենք, բայց տեսնում ենք, թե ինչպես իրականացավ ադրբեջանցիների երազանքը»։



loading...