Ձեր ԱԳ փոխնախարարը Արցախն անվանել է ԼՂ տարածք, այժմ հավակնում է ԱԳ նախարարի պաշտոնին, իշխանությունը պատրաստվո՞ւմ է ներողություն խնդրել․ Թագուհի Թովմասյան (տեսանյութ)


Ձեր ԱԳ փոխնախարարը Արցախն անվանել է ԼՂ տարածք, այժմ հավակնում է ԱԳ նախարարի պաշտոնին, իշխանությունը պատրաստվո՞ւմ է ներողություն խնդրել․ Թագուհի Թովմասյան (տեսանյութ)
Օգոստոս 3 13:36 2021

Ձեր թիմակից, ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով այժմ  Արտաքին գործերի նախարարի տեղակալ է և ամենայն հավանականությամբ  կշանակվի արտգործնախարար, օգտագործել է Լեռնային Ղարաբաղի տարածք  խիստ անընդունելի եզրույթը։ Եղե՞լ է արդյոք ներքին քննարկում այդ եզրույթի մասով և պատրաստվո՞ւմ է արդյոք իշխանությունը ներողություն խնդրել կամ շտկել այդ սխալը։ Այս մասին ԱԺ նիստի ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ հարց ուղղելով ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին։

«Այդ  հայտարարությունը ոչ թե Արմեն Գրիգորյանինն  է, այլ Արտաքին գործերի նախարարությանը։ Իլհամ Ալիևը վերջերս ասել էր, որ Լեռնային Ղարաբաղ այլևս գոյություն չունի։ ՀՀ արտգործնախարարության հայտարարության մեջ չի օգտագործվում ԼՂ տարածք տերմինը, այլ հղում է արվում Իլհամ Ալիևի այդ հայտարարությանը»,-ասաց նա։

Ի պատասխան՝ Թագուհի Թովմասյանը շեշտեց, որ Ալիևի հայտարարությունները նույնությամբ կրկնելու փոխարեն պետք է ուղղել սխալը։

 

«Եթե ընդունում եք այդ սխալը, ուրեմն անհրաժեշտություն կա հստակ բացատրելու, թե ինչ է ասվել և ինչ եք նկատի ունեցել։ Հանրային դաշտում մենք օգտագործում ենք ձևակերպումներ, որոնք հետո, նաև Եվրոպական դատարանում դառնում են Հայաստանի դեմ օգտագործվող փաստարկներ», -ասաց Թագուհի Թովմասյանը։