Յոթ պատճառ, թե ինչու են նախկինները հիշեցնում իրենց գոյության մասին


Յոթ պատճառ, թե ինչու են նախկինները հիշեցնում իրենց գոյության մասին
Հուլիս 30 21:34 2021

1. Նրանք իրենց էգոն բավարարելու միջոց են փնտրում:

Նա ուզում է վստահ լինել, որ դեռ չես մոռացել իրեն/տառապում ես իր համար/դեռ սիրում ես նրան՝ այդպիսով բարձրացնելով իր ինքնագնահատականը:

2. Նրանք սփոփանքի կարիք ունեն: 

Լավ էմոցիոնալ աջակցություն դժվար է գտնել ժամանակակից աշխարհում: Երբ դուք ոչ միայն լավ սիրեկաններ, այլեւ մտերիմ ընկերներ էիք, նա պարզապես ձեր մեջ փնտրում է նրան, ում դեռ չի գտել իր կյանքում: Խնդիրն այն է, որ ձեզ իր խնդիրների մասին պատմելով՝ նա նորից անհետանում է, ինչը կարող է վիրավորել ձեզ: Մտածեք, արդյո՞ք արժե նրա համար էներգիա վատնել:

3. Նա հասկացել է, որ այլ կերպ ու ավելի լավ չի լինի, եւ որոշել է վերադառնալ:

Երբ երկարատեւ հարաբերությունների մեջ եք՝ ձեր թերություններով ու խնդիրներով հանդերձ, կարելի է սկսել մտածել, որ այլ մարդու հետ կարող է ավելի լավ լինել: Նա կարող է հեռանալ, փորձել ուրիշի հետ հարաբերություն կառուցել, եւ հասկանալով, որ նրա հետ ավելի լավ չէ, որ բոլոր մարդիկ էլ կատարյալ չեն, ցանկանա վերադառնալ:

4. Նա սխալ պատկերացում ունի քեզ հետ ընկերության մասին:

«Արի ընկերներ մնանք»-ը դեռ արդիական է: Չնայած դա ընդամենը խաղաղ բաժանվելու միջոց է, շատերը դեռ հավատում են, որ դա հնարավոր է: Դա իսկապես հնարավոր է, եթե դուք ավելի շատ ընկերական, քան սիրային հարաբերություններ եք ունեցել:

5. Նա փոխվել է։

Նրա կյանքն ավելի լավն է դարձել, եւ հիմա ուզում է իմանալ, թե ինչպես են գործերդ, համեմատել, պարծենալ:

6. Նա սեքս է ուզում: 

Այո՛, նախկինի հետ ավանդական սեքս, երբ արդեն հրաշալի գիտեք միմյանց, բայց հիմա, կարծես, պարտականություններ չկան:

7. Նա իսկապես երկրորդ հնարավորություն է ուզում:

Երբեմն պատահում է, որ միայն կորցնելուց հետո է մարդը հասկանում, թե ինչ է կորցրել, եւ իսկապես պատրաստ է ջանք թափել երկրորդ անգամ:



loading...