ՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ


ՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ
Հուլիս 30 15:11 2021

Մոսկվան լրջորեն մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի առանձին հատվածներում տիրող իրավիճակով: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում:

«Մենք լրջորեն մտահոգված ենք ադրբեջանա-հայկական սահմանի առանձին հատվածներում վերջին զինված միջադեպերով, որոնք մարդկային զոհերի պատճառ են դարձել: Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին, ապաքինում ենք մաղթում վիրավորներին և տուժածներին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նախարարությունն ընդգծել է, որ «իրավիճակը սահմանին շարունակում է մնալ լարված»: Գերատեսչությունը կողմերին կոչ է արել ձեռնպահ մնալ իրավիճակի հետագա հետընթացով հղի ցանկացած գործողությունից, ինչպես նաև քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծել առաջացող բոլոր խնդիրները:

«Ռուսաստանը պատրաստ է շարունակել տրամադրել բոլոր անհրաժեշտ օժանդակությունները` հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը կարգավորելու և լիցքաթափման միջոցառումների և սահմանի սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ համատեղ աշխատանքների շուտափույթ մեկնարկի համար», -հավելել է ՌԴ ԱԳՆ-ն:

Միևնույն ժամանակ, պարզաբանվում է, որ Ռուսաստանը մտադիր է ակտիվորեն աշխատել Անդրկովկասը կայունության, անվտանգության և բարգավաճման գոտի դարձնելու ուղղությամբ՝ համաձայն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների, 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների:



loading...