Ի՞նչ գաղտնիքներ է թաքցնում Կոլիզեումի ստորգետնյա հատվածը. զբոսաշրջիկների մուտքն ազատ է


Ի՞նչ գաղտնիքներ է թաքցնում Կոլիզեումի ստորգետնյա հատվածը. զբոսաշրջիկների մուտքն ազատ է
Հուլիս 29 21:19 2021

Ո՞րն է Իտալիայի ամենահայտնի վայրը։ Բնականաբար, Կոլիզեումը։ Ամֆիթատրոնը Հռոմեական կայսրության ծաղկման շրջանում շատ բանի միջով է անցել։ Քչերն են տեղյակ, որ Կոլիզեումի տակ գտնվող տարածքը բազմաթիվ հարկեր, կառույցներ ու աստիճաններ ունի։

Վերջերս զբոսաշրջիկներին հնարավորություն է ընձեռնվել այցելելու մի վայր, որը կոչվում է հիպոգեյ։ Սակայն ոչ բոլորն են համարձակվում գնալ այնտեղ։ Հնում տեղի պատերի հետրում իրենց ելույթի հերթին էին սպասում գլադիատորները։ Շատերը հստակորեն հասկանում էին, որ գնում են դեպի մահը։ Իսկ ամբոխն այդ պահին սպասում էր արյունոտ ներկայացման, որի վերջաբանը ճակատագրական պետք է լիներ մարտիկներից մեկի համար։ Ասում են՝ հանրությունն ունենում էր նույն տրամադրությունը, ինչ ժամանակակից մարդիկ՝ իրենց սիրելի արտիստի համերգից առաջ։

Կոլիզեումի տակ գոյություն ունի վերելակների համակարգ, որոնց միջոցով գլադիատորներին կամ կենդանիներին բարձրացնում էին ուղիղ բեմի վրա։ Սակայն բեմերի վրա բացի արյունոտ մարտերից նաև ներկայացումներ էին ցուցադրվում։ Դրանց հաճախ ստիպված էին լինում մասնակցել մարդիկ, որոնք դատապարտվել էին մահապատժի։

Աստիճանների վրա այժմ յուրաքանչյուր ոք կարող է զբոսնել դեպի մահը գնացող անձանց հետքերով և սեփական մաշկի վրա զգալ, թե ինչ են զգացել գլադիատորները։ Ասում են՝ չի կլաուստրաֆոբիայով տառապող անձանց չի հորդորվում այցելել ստորգետնյա տարածք։

 

 

Նման մեծ նշանակություն տարածքը լիովին վերականգնելու համար մեծ ֆինանսներ են հարկավոր, որը պետությունը տրամադրել չի կարողացել։ Միջոցներ են ձեռք բերվել լիովին անսպասելի աղբյուրից՝ Tod’s նորաձևության տնից։ Աշխատանքները տևել են տասնամյակներ։ Հենց շնորհիվ վերականգնման այսօր յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի տեսնելու Կոլիզեումի ստորգետնյա աշխարհը, որը երկու հազարամյակ շարունակ թաքնված էև մարդկանց աչքերից հեռու է եղել։



loading...