50 աճյունի նմուշ տեղափոխվելու է Հոլանդիա` նույնականացման. Անահիտ Ավանեսյան


50 աճյունի նմուշ տեղափոխվելու է Հոլանդիա` նույնականացման. Անահիտ Ավանեսյան
Հուլիս 29 15:03 2021

50 աճյունի նմուշ տեղափոխվելու է Հոլանդիա` նույնականացման, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

«Ցավոք սրտի, մենք ունեինք բարդ փորձանմուշներ, որոնք չէր հաջողվում նույնականացնել», - ասաց նա։

Ավանեսյանը նշեց, որ հոլանդացի գործընկերների հետ կնքել են համաձայնություն ու աճյունների տեղափոխման գործընթացի մեջ են։

 
 

«Ես չեմ կարծում, որ դրա պատասխանը շատ արագ կլինի, որովհետև նրանց կողմից էլ բավական բարդ փորձաքննությունների ընթացք պիտի արվի, հենց որ ունենանք պատասխանները՝ անպայման կհանրայնացնենք», - ասաց նախարարի պաշտոնակատարը։



loading...