Մատաղիսում իրականացված որոնումների ընթացքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. ԱԻՊԾ


Մատաղիսում իրականացված որոնումների ընթացքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. ԱԻՊԾ
Հուլիս 27 17:27 2021

Մատաղիսում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ԱԻ պետական ծառայության փրկարարներն այսօր հայտնաբերել և տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 27-ը, Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1616 աճյուն: