Ի՞նչ է կատարվում քաղաքի կենտրոնում


Ի՞նչ է կատարվում քաղաքի կենտրոնում
Հուլիս 21 23:57 2021

Այս պահին քաղաքի կենտրոնում` Օպերային հարող տարածքում, Կարապի լճի` Հյուսիսային պողոտայի դիմաց գտնվող տարածքում` Թումանյան փողոցի վրա, անհասկանալի լարված իրավիճակ է։

 

 

 

Դիմակավորված զինված ուժայինները բլոկ-պոստ են տեղադրել այդ հատվածում, ստուգում են փողոցի այդ հատվածով անցնող տառացիորեն բոլոր մեքենաներն ու մարդկանց։ Ստուգում են փաստաթղթերը, բացում մեքենաների բեռնախցիկները, որոշ մարդկանց ու մեքենաների հետևից անգամ գնում են։ Խայտառակ խցանում է, և որևէ մեկը որևէ բացատրություն չի տալիս։ Տարածքում կան ԱԱԾ աշխատակիցներ, ոստիկաններ, ուժային այլ կառույցների աշխատակիցներ։

168.am-ի հարցին, թե ինչ են փնտրում, ու առհասարակ ինչնէ կատարվում, իրավապահները պատասխանել են` հերթական ստուգում է, ոչինչ չկա։։

22:50-ի դրությամբ փողոցն արդեն բացվել է։



loading...