Գերմանիայում հեղեղվել է Porsche-ի ավտոսրահը` պրեմիում դասի նորագույն մեքենաներով (տեսանյութ)


Գերմանիայում հեղեղվել է Porsche-ի ավտոսրահը` պրեմիում դասի նորագույն մեքենաներով (տեսանյութ)
Հուլիս 21 12:37 2021

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որն արվել է Գերմանիայի Հայլբրոն քաղաքում գտնվող Porsche-ի ավտոսրահում:

Ինչպես հայտնում է Motor.ru-ն, Գերմանիայում հորդառատ անձրևների հետևանքով դիլերական կենտրոնի առաջին հարկը և կայանատեղին հեղեղվել են գերմանական մեքենաշինական հսկայի տասնյակ նորագույն պրեմիում դասի ավտոմեքենաների հետ միասին:

Ինչպես երևում է հրապարակված կադրերում, հեղեղաջրերը գրեթե ամբողջությամբ ծածկել են մեքենաները. ջուրը հավանաբար լցվել է մեքենաների սրահ: Նշվում է, որ ավտոսրահի աշխատակիցներից ոչ ոք չի տուժել:

Ըստ հրապարակված կադրերի` ջրի մակարդակը բարձրացել է մինչև 50 սմ: Նախնական տվյալներով` առնվազն Porsche 911 մոդելի 992 սերիայի 3 մեքենա է վնասվել:

Կայանատեղիում է եղել նաև երկու Macan քրոսովեր, ինչպես նաև երկու խումբ Cayenne Coupe, Porsche Taycan էլեկտրամեքենա:

Նախօրեին նման տեսանյութ էր հրապարակվել նաև Լևերկուզեն քաղաքում գտնվող Audi-ի դիլերական կենտրոնից:

Հիշեցնենք, որ օրեր շարունակ Գերմանիայում և եվրոպական այլ երկրներում մոլեգնող ջրհեղեղի հետևանքով հարյուրավոր մարդիկ են տուժել: Գերմանիայում տարերային աղետի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 160-ը:



loading...