Հանդիպումը տևել է մոտ 2 ժամ. Պեսկովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ալիև բանակցություններից


Հանդիպումը տևել է մոտ 2 ժամ. Պեսկովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ալիև բանակցություններից
Հուլիս 21 01:40 2021

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մանրամասներ է հայտնել Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցություններից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հանդիպումը տևել է մոտ 2 ժամ: Նախագահները քննարկել են հարցեր, որոնք վերաբերում են տնտեսական համագործակցությանը, կորոնավիրուսի դեմ պայքարին, պատվաստանյութի համատեղ արտադրությանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: