Daily Beast. որտե՞ղ կարող է սկսվել Երրորդ համաշխարհային պատերազմը


Daily Beast. որտե՞ղ կարող է սկսվել Երրորդ համաշխարհային պատերազմը
Հուլիս 20 02:00 2021

Դուք երբեւէ մտածե՞լ եք, թե որտեղ կարող է սկսվել Երրորդ համաշխարհային պատերազմը:

ԱՄՆ հասարակությունը կարծում է, որ Թայվանը հավանական վայր է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ պատերազմի սկզբի համար, գրում է Daily Beast-ը:

Մարտին ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջատար կազմակերպությունը զեկույց է հրապարակել, որում եզրակացություն է արվում, որ Թայվանը կարող է դառնալ ամենաթեժ եւ վտանգավոր կետն աշխարհում:

Վերջերս ԱՄՆ զորքերի նոր հրամանատար Ջոն Ակիլինոն հայտարարել է, որ ՉԺՀ հնարավոր ներխուժումը Թայվան ավելի մոտ է, քան մենք կարծում ենք:

ԱՄՆ ընթացիկ քաղաքականությունը ՉԺՀ-ն պաշտոնապես ճանաչում է միակ չինական ազգ, սակայն խոստանում է ռազմական եւ քաղաքական աջակցություն Թայվանին:

Կոնֆլիկտի դեպքում ԱՄՆ-ն այլեւս չի կարողանա օդում գերակայության հասնելու հույս ունենալ, ԱՄՆ-ն կպայքարի գերակայություն ստանալու համար:

Արեւմտյան փորձագետների մեծամասնությունը համաձայն է, որ Սի Ձինփինը եւ Չինաստանի Կոմկուսը կիսում են այն կարծիքը, որ ԱՄՆ-ն անկում է ապրում:

Փորձագետների ճնշող մեծամասնությունը, որոնք զբաղվում են միջազգային հարաբերությունների եւ Չինաստանի հարցերով, այժմ հերքում են Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղության պնդումները:

Մարտին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ «Չինաստանն ունի նպատակ՝ աշխարհում դառնալ առաջատար, հարուստ եւ ուժեղ երկիր, սակայն դա տեղի չի ունենա»:

Շատերի կարծիքով՝ Բայդենի չինական ռազմավարությունը հիանալի սկիզբ է,

Բոլոր փորձագետները կիսում են այն կարծիքը, որ Թայվանում բախումների հավանականությունն ԱՄՆ զորքերի համար ուրախալի չէ: Թայվանը գտնվում է Չինաստանից 100 մղոն հեռավորության եւ ԱՄՆ խաղաղօվկիանոսյան նավատորմից 5000 մղոն հեռավորության վրա: Հաշվի առնելով ՉԺՀ հնարավորությունները՝ ԱՄՆ զորքերը ծանր կորուստներ կարող են կրել: