Ողբերգական ավտովթար Մեղրիում. Mazda-ն բախվել է կամրջի բետոնե հենապատին․ կամ 1 զոհ, 2 վիրավոր. Լուսանկար


Ողբերգական ավտովթար Մեղրիում. Mazda-ն բախվել է կամրջի բետոնե հենապատին․ կամ 1 զոհ, 2 վիրավոր. Լուսանկար
Հուլիս 17 17:50 2021

Սյունիքի մարզում, այսօր, հուլիսի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15։50-ի սահմաններում Mazda մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 374 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է կամրջի բետոնե հենապատին։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրու բժշկական կենտրոն։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը, այնուհետև դին մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային։

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր․ Օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։ 



loading...