Ես պատրաստ եմ հաշմանդամություն ունեցող տղայիս ամսեկան 26.500 դրամ թոշակն էլ փոխանցել որևէ կարիքավոր բազմազավակ պատգամավորի․ թող մի քանի կգ միս, մի քանի պաղպաղակ ավել ուտեն


Ես պատրաստ եմ հաշմանդամություն ունեցող տղայիս ամսեկան 26.500 դրամ թոշակն էլ փոխանցել որևէ կարիքավոր բազմազավակ պատգամավորի․ թող մի քանի կգ միս, մի քանի պաղպաղակ ավել ուտեն
Հուլիս 16 00:47 2021
Նախանձ եք էլի, չուզող եք:
Այ մարդ ինչ կլինի օրինակ, որ պատգամավորները 200.000 ավել գումար ստանան, մարդ են էլի, հազար հոգս ունեն, երեխեք, ընտանիք: 800.000 դրամ + պարգևավճարը ինչա է, մարդիկ ոնց ապրեն էդ փողով:
Երկրում էլ ամեն ինչ լավա, սոված ու անտուն երեխեք ու ծերեր չկան, ամեն ինչ լուծվածա, դե թողեք էս քրտնաջան, օր ու գիշեր աշխատող մարդիկ լավ ապրեն էլի:
Ես պատրաստ եմ հաշմանդամություն ունեցող տղայիս ամսեկան 26.500 դրամ թոշակն էլ փոխանցել որևէ կարիքավոր բազմազավակ պատգամավորի, լրիվ լուրջ եմ ասում: Սիրով, առանց որևէ վերապահման:
Ես սիրում եմ երկիրս, մարդկանց ու ուզում եմ նրանք լավ ապրեն, այնպես որ կտամ տղայիս թոշակը, թող մի քանի կգ միս, մի քանի պաղպաղակ ավել ուտեն, խնդիր չէ:
Ամեն ինչ արդար է:
 
May be an image of text