15 ասույթ կյանքի ու մահվան մասին


15 ասույթ կյանքի ու մահվան մասին
Հուլիս 15 02:34 2021

. Մեռածները ողջ են, քանի կան ողջեր, որպեսզի նրանց մասին հիշեն: Անրիո

 

2. Նրան, ով ունակ չէ մարդկային կյանքով ապրել, ոչինչ չի մնում, քան չինովնիկ դառնալ: Չեխով

 

3. Ստեղծագործել նշանակում է սպանել մահը: Ֆրանս

 

4. Շատակերներն իրենց գերեզմանն ատամներով են փորում: Էտյեն

 

5. Եթե ցանկանում ես լավատես դառնալ և հասկանալ կյանքը, ապա դադարի՛ր հավատալ ուրիշների ասածներին ու գրածներին: Ինքդ հետևիր իրադարձություններին: Չեխով

 

6. Ցանկանալ մահ, երբ ապրում ես, նույնքան փոքրոգություն է, որքան ափսոսալ կյանքը, երբ հասել է մեռնելու ժամանակը: Ֆրանս

 

7. Մահից կարելի է վախենալ կամ չվախենալ, սակայն երկու դեպքում էլ այն անխուսափելիորեն կգա: Գյոթե

 

 

 

8. Ավաղ, ժամանակը չի անցնում, անցնում ենք մենք: Ռոնսար

 

9. Պետք է վախենալ ոչ թե մահից, այլ փուչ կյանքից: Բրեխտ

 

10. Երբ կարդում ես տապանագրերը, թվում է, թե աշխարհը կարելի է փրկել միայն մեռածներին հարություն տալով ու ապրողներին թաղելով: Էլդերիջ

 

11. Հիմարություն է մահվան ահից մեռնել: Սենեկա Կրասեր

 

12. Դեպի ազատություն տանող ճանապարհը հարթ չէ. մեզանից շատերը մեր երազանքներն իրականացնելու համար ստիպված կլինեն բազմիցս անցնել մահվան խավարչտին արահետներով: Նելսոն Մանդելա

 

13. Մեր կյանքի գործվածքը հյուսված է խճճված թելերից. նրանում բարին ու չարն ապրում են հարևանությամբ: Բալզակ

 

14. Մարդկանց մեծամասնությունն իր կյանքի առաջին կեսն այնպես է ապրում, որ փչացնում է երկրորդը: Լաբրյուեր

 

15. Որոշ կյանքեր հիշեցնում են տեղատվությունը ծովային նավահանգստում: Որքան ավելի հեռու են գնում, այնքան ավելի շատ կեղտ է երևում հատակին: Օ՛Մելի