Նիդերլանդական ռեստորանի սեփականատեր Ռոբերտ Յան դե Վինը նոր ռեկորդ է սահմանել՝ ստեղծելով աշխարհի ամենաթանկարժեք բուրգերը, որի բաղադրիչներից է ճապոնական վագյու ցեղտեսակի տավարի միս, բելուգայի խավիար, թագավորական ծովախեցգետին, սպիտակ տրուֆել (գետնասունկ):
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, որ նոր ամենաթանկարժեք բուրգերն արժե 6000 դոլար: Ռեստորանի սեփականատիրոջ մտքով այն պատրաստելու միտքը ծագել է, երբ համացանցում կարդացել է նախորդ ռեկորդակրի մասին, որը պատրաստել էր Օրեգոնի ռեստորններից մեկի սեփականատերը: 2011 թվականին պատրաստված բուրգերն արժեր 5000 դոլար և կշռում էր 352 կգ:
Հոլանդացին որոշել է գերազանցել այդ ռեկորդը և այնպիսի բուրգեր պատրաստել, որը մարդ կարողանա միանգամից ուտել: Նա վերցրել է բուրգերի բաղադրատոմսն ու մի քանի տարբերակներ փորձելուց հետո գտել է կատարյալ եղանակը բուրգերը պատրաստելու համար:
Բացի վերոնշյալ բաղադրիչներից, այն ներառում է նաև շամպայնի մեջ թաթախված և ոսկեպատ հացի կտորներ, 100 տոկոսանոց Iberico տեսակի խամոն, չեդար պանիր, վիսկի, բադի ձվից պատրաստված մայոնեզ և այլ համեմունքներ:










