Վերսալյան պալատում առաջին անգամ հյուրանոց է բացվել․ մեկ գիշերվա արժեքը սկսվում է 1700 եվրոյից (լուսանկարներ)


Վերսալյան պալատում առաջին անգամ հյուրանոց է բացվել․ մեկ գիշերվա արժեքը սկսվում է 1700 եվրոյից (լուսանկարներ)
Հուլիս 11 03:11 2021

Ֆրանսիայի Վերսալյան պալատի տարածքում առաջին անգամ հյուրանոց է բացվել, որը վստահաբար դառնալու է աշխարհի ամենապահանջված կեցավայրերից մեկը, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Փարիզյան այս հյուրանոցում, որը կոչվում է Le Grand Controle, մեկ գիշերվա արժեքը սկսվում է 1700 եվրոյից, որը ներառում է նաև շրջայցեր գլխավոր պալատում։

Հյուրանոցը տեղակայված է Վերսալյան պալատի այն շենքում, որը 1681 թվականին կառուցել է Լյուդովիկոս 14-րդ արքայի սիրելի ճարտարապետ Ժյուլ Արդուեն Մանսարը։

1857 թվականին շենքն անցել է բանակի վերահսկողությանը, մինչև որ 2004 թվականին այն շահագործումից հանվել է։ 2016 թվականին Վերսալի պալատային հաստատությունը այստեղ հյուրանոց ստեղծելու արտոնագիր է տվել Airless խմբին, որը ղեկավարում է Եվրոպայի լավագույն հյուրանոցները։ Խումբն իր տարածած հայտարարության մեջ նշել է, որ շինությունն ամբողջությամբ վերականգնվել է ճարտարապետ և դիզայներ  Քրիստոֆ Տոլլեմերի կողմից։ Հյուրանոցն ունի 14 սենյակ, որոնք անվանակոչվել են  հայտնիների անուններով։ Հյուրանոցում ընթրիքները, որոնց ընթացքում մատուցվելու է 5 տեսակի ուտեսետ, հիշեցնելու են արքայական խնջույքներ, որի սկիզբն ազդարարող զանգը հնչելու է երեկոյան 20։30-ին։ Հյուրանոցը կահավորվել է հիմնականում շենքի գույքով և համալրվել 17-ից 18-րդ դարերի արվեստի գործերով։

Ամեն առավոտ հյուրերը կարող են ժամանակ անցկացնել Լյուդովիկոս 14-րդի և Մարի Անտուանետի առանձնավայրերում, իսկ երեկոյան, այցելուների գնալուց հետո, զբոսնել թագավորի և թագուհու բնակարաններում։

For the first time ever, a hotel (pictured) has opened in the grounds of the Palace of VersaillesThe hotel is called Le Grand Controle and is housed in a building built in 1681 by Louis XIV's favourite architect, Jules-Hardouin MansartIn 2016, The Public Institution of the Palace of Versailles awarded the renowned Airelles group and Ducasse Paris the contract to develop a luxury hotel within Le Grand ControleThe property has been 'meticulously restored by architect and interior designer Christophe Tollemer', with 14 'regal rooms and suites'The rooms have been named after prominent individuals who had a strong association with Le Grand Controle or the Palace of VersaillesThe rooms have been decorated 'individually in an elegant 18th-century style' with 'authentic colours and fabrics, chandeliers, artwork and artefacts'Pictured here is one of Le Grand Controle's exquisite communal areasEvening meals will be a 'theatrical affair, reminiscent of the King's royal banquets, with the restaurant team in period costume serving an array of gold, silver or vermeil dome-covered dishes'A bell rings at 8:30pm to signal the beginning of dinner, where guests experience a five-course gourmet feastEach morning, before the arrival of the general public, guests can tour King Louis XIV's Grand Trianon retreat in the grounds. Pictured here is one of the hotel's grand staircasesDining al fresco at Le Grand Controle will be a very refined affair, judging by this imageEvery evening, once all visitors have departed, hotel guests can enjoy an intimate tour of the Palace itself