Ջոլին Փիթի հետ համատեղ բիզնեսը վաճառելու և գործարար կապերը խզելու նպատակով դատարան է դիմել (լուսանկարներ)


Ջոլին Փիթի հետ համատեղ բիզնեսը վաճառելու և գործարար կապերը խզելու նպատակով դատարան է դիմել (լուսանկարներ)
Հուլիս 10 22:53 2021

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի, ռեժիսոր Անջելինա Ջոլին ցանկանում է խզել գործարար կապերը նախկին ամուսնու՝ դերասան Բրեդ Փիթի հետ՝ դատարանին խնդրելով չեղարկել իրենց համատեղ ակտիվների վաճառքն արգելող ժամանակավոր հրամանը, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Պարբերականը նշում է, որ կարծես 46-ամյա դերասանուհին հատկապես հետաքրքրված է Ֆրանսիայի Պրովանս շրջանում գտնվող գինու գործարանի վաճառքով:

Ջոլին հույս ունի ապասառեցնել ակտիվները, որպեսզի կարողանա վաճառել ընկերության իր բաժնեմասը՝ դատարանին տեղեկացնելով, որ արդեն գնորդ ունի և գործարք է կնքել նրա հետ: Նա նշել է, որ անհանգստացած է, քանի որ հավանական գնորդը կարող է ետ կանգնել։

Պարբերականը նշել է, որ այս հարցը կարող է ամուսնալուծության գործընթացում գտնվող ամուսինների համար հերթական բախման պատճառ դառնալ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Tert.am-ը, Անջելինա Ջոլին քննադատել էր իր և դերասան Բրեդ Փիթի երեխաների խնամակալության գործով դատավորին՝ հայտարարելով, որ վերջինս «կողմնակալ է և իր երեխաներին թույլ չի տալիս ցուցմունք տալ»։ Պարբերականի հաղորդմամբ՝ Ջոլին, որը ցանկանում էր հասնել իր երեխաների խնամակալության գործով դատավոր Ջոն Օդերկիրկի որակազրկմանը, նոր դատական հայց էր ներկայացրել՝ պնդելով, որ դատավորը «նախքան որոշում կայացնելը հրաժարվել է լսել իր երեխաների ցուցմունքները, որոնք կարող էին բխել իրենց իսկ անվտանգությունից և բարեկեցությունից»։

Նշենք, որ դերասանները բաժանվել են 2016 թվականին։ Զույգի որդեգիր որդու՝ Մեդոքսի և Բրեդ Փիթի միջև տեղի ունեցած ենթադրյալ վեճը, ինչպես հայտնում էին աղբյուրները, լցրել է Ջոլիի համբերության բաժակը, ինչից հետո դերասանուհին ապահարզանի հայց է ներկայացրել դատարան։

Wants out: Angelina Jolie is asking the courts to lift a temporary order blocking the sale of her joint assets with Brad Pitt in hopes of selling her stake in their French winery companyMajor asset: The couple bought the Provence, France winery Chateau Miraval in 2011 for a reported $60millionArrangement: Jolie's team say they reached out to Pitt's attorneys before filing formal court docs but they did not propose a way to free up the assets. They're seen in 2007 aboveBig brood: Pitt was awarded 50/50 custody of their couple's five-minor children Maddox, 19, Pax, 17, Zahara, 16, Shiloh, 14 and twins Vivienne and Knox, 12, earlier this year by an LA judge, a decision Jolie was reportedly 'bitterly disappointed' by. They're seen in 2007 above