Փարթամ բարեմասնություններ, համարձակ լողազգեստ․ Շպռոտի նոր լուսանկարները՝ լողավազանից


Փարթամ բարեմասնություններ, համարձակ լողազգեստ․ Շպռոտի նոր լուսանկարները՝ լողավազանից
Հուլիս 10 21:10 2021

Լոսանջելեսաբնակ երգչուհի Շպռոտը միկրոբլոգի իր էջի կրքոտ ու գայթակղիչ լուսանկարների շարքը շարունակում է համալրել նորերով։

Իր Instagram-ում հրապարակված նոր լուսանկարներում երգչուհին կերպարանք է ընդունել լողավազանի մոտ։ Նա կրում է բաց գույնի համարձակ լողազգետս, ինչն ընդգծել է նրա փարթամ բարեմասնությունները։ Երգչուհու երկար մազերն արձակված են, առանց շպարի է։ Հրապարակմանը կից Շպռոտն անգլերեն լեզվով գրել է․ «Լողավազանի ժամանակն է»։

Օրեր առաջ տեղադրված կադրերում Շպռոտը սպիտակ, երկար զգեստ էր կրում։ Երգչուհին արձակել էր մազերը, նախընտրել էր վառ շպար, շուրթերը ներկված էին կարմիրով։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու երգչուհուն դրական խոսքեր էին գրել․ «Գեղեցկուհի», «ջրահարս»։