Խավյեր Բարդեմն ու Պենելոպա Քրուզը երեխաների հետ իրենց հանգիստն են վայելում Իտալիայի լողափում (ֆոտո)


Խավյեր Բարդեմն ու Պենելոպա Քրուզը երեխաների հետ իրենց հանգիստն են վայելում Իտալիայի լողափում (ֆոտո)
Հուլիս 10 12:04 2021

Հոլիվուդի ամենաազդեցիկ զույգերից մեկի խիտ գրաֆիկում ընտանեկան հանգստի ժամանակ է գտնվել. Խավյեր Բարդեմին եւ Պենելոպա Քրուզին իտալական լողափում նկատել են երեխաների՝ Լեոյի եւ Լունայի հետ։ Այս մասին հաղորդում է Pagesix-ը: Խավյերը վերջերս ավարտել է աշխատանքը «Լինել Ռիկարդո» ֆիլմի վրա, որտեղ հանդես է եկել նաեւ Նիկոլ Քիդմանը, իսկ Պենելոպեն ավարտել է «355» թրիլերի նկարահանումները Ջեսիկա Չեստեյնի, Լուպիտա Նիոնգոյի եւ Դիանա Կրյուգերի հետ:

 

 Հիշեցնենք, որ Բարդեմը եՔրուզը ծանոթացել են հեռավոր 1992 թվականին՝ ֆիլմի նկարահանումների ժամանակ (առաջին կինոնկարը Պենելոպայի մասնակցությամբ) եւ ամուսնացել 2010 թվականին: Այժմ դերասանական զույգը դաստիարակում է 10-ամյա որդուն եւ 8-ամյա դստերը։