Գոյություն ունեն մարդիկ, որոնք հատուկ ունակություններով են օժտված։ Նման մարդկանց թվին է դասվում Դոնալդ Դեքերը, ում հաջողվել է «անձրև կանչել»։ Ֆենոմենը բազմակողմանիորեն ուսումնասիրել է, ինչպես նաև Դեքերը։
Դոնալդը ծնվել է Ստրասբուրգում։ Հորը փոխարինել է խիստ պապը, ով թոռանն իր բռի մեջ էր պահում։ Դոնալդի մայրը քիչ ժամանակ էր տրամադրում որդուն և կապված չէր նրա հետ։ Ժամանակի մեծ մասը երեխան անց էր կացցնում փողոցում ընկերների հետ՝ դաժան պապին հնարավորինս քիչ տեսնելու համար։ Դեռահասության տարիքում Դեքերը վատ շրջապատում էր հայտնվել, գողությամբ էր զբաղվում և անգամ բանտում էր հայտնվել։
1983 թ․ տղայի պապը մահացավ։ Դոնալդը ներկա էր հոգեհանգստին, սակայն չէր սգում և ոչինչ չէր զգում։ Սակայն հանկարծ նա խուճապի մատնվեց․ գլխում լսվում էր պապի ձայնը, որն ինչպես միշտ բարկանում էր և սպառնում։ Դեքերը որոշեց, որ այդ պահին իր մեջ բնակություն է հաստատել հանգուցյալի հոգին։ Այդ օրվանից ի վեր տղայի հետ արտասովոր երևույթներ էին կատարվում։
Հոգեհանգստից հետո Դոնալդը գնաց ընկերների՝ Ջենիի և Բոբի մոտ։ Երբ Ջենին ցավակցեց նրան, Դեքերն ընկավ սեղանի տակ և սկսեց ցնցվել։ Նա լիովին առողջ էր, և նախկինում նման դեպքեր չէին գրանցվել։ Նույն պահին առաստաղից սկսեցին կաթիլներ ընկնել։ «Անձրևն» ուժեղացավ և իրական սելավ սկսվեց։ Տան բոլոր խողովակները սարքին վիճակում էին։
Բոբն ու Ջեննին ոստիկանություն դիմեցին։ Երբ ոստիկանները ժամանեցին դեպքի վայր, անձրևն արդեն դադարել էր, իսկ սենյակում խիտ մառախուղ էր տիրում։ Բոլորը շոկի մեջ էին։ Տանտերերին խնդրեցին դուրս գալ սենյակից։
Երբ Դոնալդը, Բոբն ու Ջեննին գնացին՝ ընթրելու և կատարվածը քննարկելու, տղայի մոտ կրկին նոպա սկսվեց։ Պիցերիայի այցելուները անմիջապես փախան տարածքից։ Երբ պիցերիայի բարկացած տնօրենը երիտասարդներից լսեց պապիկի հոգու մասին արտասովոր պատմությունը, Դոնալդին մի խաչ տվեց, սակայն վերջինիս մաշկն սկսեց ծխալ, և նա դեն նետեց խաչը։

Բոբը և Ջեննին հոգևորականի հրավիրեցին, որը փորձեց «քշել» չար ոգիներին։ Այդ ընթացքում տղան ցնցումների մեջ էր, անհասկանալի բաներ էր խոսում, իսկ տարածքում ցուրտ էր և անձրև էր տեղում։
Դեքերին հետագայում հետ ուղարկեցին բանտ։ Խցում նրա հարևաններն արդեն լսել էին արտասվոր անձրևի մասին և տղամարդուն խնդրում էին ցուցադրել արտասովոր շնորհը։ Դոնալդը խցում հորդառատ անձրև կանչեց, ինչից հետո նրան տարան ղեկավարության մոտ։ Երբ ղեկավարը տեսավ, թե ինչի է ունակ բանտարկյալը, ևս հոգևորականի կանչեց, որը ծիսակատարություն իրականացրեց և վերջնականապես վտարեց չար ուժերին։
Հետագայում Դոնալդի մասին այլև ոչ ոք չլսեց։ Կան վկայություններ այն մասին, որ բանտից հետո Դոնալդ Դեքերն աշխատանքի է անցել որպես խոհարար։










