Պապարացիները Ջենիֆեր Լոպեսին ու Բեն Աֆլեքին լուսանկարել են գրկախառնված զբոսնելիս (լուսանկարներ)


Պապարացիները Ջենիֆեր Լոպեսին ու Բեն Աֆլեքին լուսանկարել են գրկախառնված զբոսնելիս (լուսանկարներ)
Հուլիս 5 22:17 2021

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսին և դերասան ու ռեժիսոր Բեն Աֆլեքին նկատել են Հեմփթոնզում միասին զբոսնելիս, գրում է Daily Mailպարբերականը՝ հրապարակելով պապարացիների կողմից արված լուսանկարները։

48-ամյա Աֆլեքը և 51-ամյա Լոպեսն առանց երեխաների վայելել են հանգիստը․ նրանց նկատել են գրկախառնված քայլելիս։

Պապարացիների կողմից արված լուսանկարներում Ջենիֆեր Լոպեսը կրում է սպիտակ շապիկ և տաբատ՝ այն համադրելով սպորտային կոշիկների հետ, իսկ Բեն Աֆլեքը կրում է սպիտակ տակ վերնազգեստ, սպորտային կոշիկներ և կրեմագույն տաբատ։

Ավելի վաղ զույգը ժամանակ էր անցկացրել Universal Studios-ում՝ Ջենիֆեր Լոպեսի 13-ամյա զույգերի՝ Մաքսի և Էմմայի, ինչպես նաև Բեն Աֆլեքի 9-ամյա որդու՝ Սամուելի հետ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ջենիֆեր Լոպեսն ամերիկացի նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ նշանադրությունը պաշտոնապես չեղյալ հայտարարելուց շաբաթներ անց ռոմանտիկ ուղևորության է մեկնել նախկին փեսացուի՝ հայտնի դերասան Բեն Աֆլեքի հետ։ Զույգն արդեն չի թաքցնում հարաբերությունները, որոնց մասին ԶԼՄ-ները վերջերս անդադար գրում են։

Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը նշանադրված են եղել 2002-ից 2004 թվականներին։ Լոպեսը մի առիթով Աֆլեքից բաժանությունն անվանել է «իր կյանքի առաջին մեծ վիշտը»։ Աղբյուրը նշել է, որ Լոպեսի և Աֆլեքի հարաբերությունները երգչուհու նախկին փեսացուին զարմացրել են։ 

Inseparable: Jennifer Lopez, 51, and Ben Affleck, 48, enjoyed a peaceful Saturday with a romantic stroll in the Hamptons ahead of the Fourth of July   Relaxed style: Jennifer has shown that she's a master of the playfully revealing ensemble, but she went with an ultra-casual look instead on SaturdayNeutral colors: She wore a simple white sweatshirt that covered up her svelte physique, which she tucked into her matching white khakisDapper: The Argo star and director rounded out the relaxed look with weathered white sneakers, and he sport his now-standard close-cropped beard