Միհրանի ու Արփիի որդու քավորի ընտրությունը, 1-ամյակն ու ատամհատիկի արարողությունը և ընտրած մասնագիտությունը


Միհրանի ու Արփիի որդու քավորի ընտրությունը, 1-ամյակն ու ատամհատիկի արարողությունը և ընտրած մասնագիտությունը
Հուլիս 5 19:50 2021

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել էր, որ մեր տեղեկություններով Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը իրենց որդու 1-ամյակի օրը մկրտելու են նրան: Ավելի ուշ զույգը հրապարակումներ արեց մկրտությունից՝ հաստատելով մեր տեղեկությունները։

Ծնողները փոքրիկ Ռոբերտին մկրտել են Էջմիածնի սուրբ Շողակաթ եկեղեցում, որտեղ նախընտրել էին նաև պսակադրվել:

Tert.am Life-ին հայտնի է դարձել, որ փոքրիկի կնքահոր  պարտականությունները ստանձնել է ձեռնարկատեր Գուրգեն Իսրայելյանը, որն Ամերիկայի Միացյալ Նահանգներից է:

 

Արարողությունից հետո նրանք խնջույք են կազմակերպել երևանյան ռեստորաններից մեկում: Փոքրիկ Ռոբերտը նաև մեծ տորթ ու տարոսիկներ է ունեցել: Խնջույքին երգել են Գրիշա Աղախանյանը, Էրիկ Կարապետյանը, Արսեն Սաֆարյանը, Ալլա Լևոնյանը, Արփի Շահնուբարյանը: Նրանց հյուրերի թվում են եղել Արթուր Գրիգորյանը, Մանե Գրիգորյանը, Թելման Խաչատրյանը, Ավետ Բարսեղյանը և այլք։ 

Միհրանն ու Արփին  կազմակերպել են նաև փոքրիկի ատամհատիկի արարողությունը: Ռոբերտն ընտրել է ֆուտբոլիստի մասնագիտությունը: