Այս պարզ խորհուրդը կիրառելուց հետո Ձեր ջրի ծորակի վրա այլևս չեն լինի ջրի հետքեր և մատնահետքեր


Այս պարզ խորհուրդը կիրառելուց հետո Ձեր ջրի ծորակի վրա այլևս չեն լինի ջրի հետքեր և մատնահետքեր
Հուլիս 4 23:40 2021

Լոգարանի կամ խոհանոցի ջրի ծորակները ստիպված պետք է հաճախակի մաքրել, քանի որ ջրից կամ ձեռքով դիպչելուց հետո մնում են հետքեր և մատնահետքեր: Այս զարմանալի պարզ մեթոդը կօգնի ծորակի մակերեսը պաշտպանել տարբեր տեսակի հետքերի առաջացումից:
Ահա թե ինչ պետք է անել ծորակի սովորական մաքրումից հետո, որպեսզի Ձեր ջրի ծորակը ավելի երկար նոր տեսք ունենա և ավելի երկար մնա առանց հետքերի:

Լվացեք ծորակը ինչպես միշտ և չորացրեք այն: Դրանից հետո ծորակը մի լավ շփեք մոմաթղթով:

Ծորակի մակերեսին կառաջանա մոմի պաշտպանիչ շերտ, որն էլ կպաշպանի ծորակը հետքերի առաջացումից: