Երգչուհի Քրիստինա Եղոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում երգչուհին սեւ հագուստ է կրում։ Քրիստինան արձակել է մազերը, նախընտրել բնական շպար։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ «Ո՞նց եք դիմանում շոգին»,- մեկնաբանությունների հատվածում հետեւորդներին հարցրել է Քրիստինան։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Քրիստինան ծաղկային պրինտով հագուստ էր կրում։ Երգչուհին արձակել էր մազերն ու բնական շպար նախընտրել։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ ականջօղեր, թեւնոցներ։ «Կյանքի շարժիչ ուժը սերն ու բարությունն են։ Եղեք բարի եւ սիրված»,- գրել էր Քրիստինա Եղոյանը։












