41 տարի ջունգլիներում ապրած վիետնամցին խոստովանել է՝ «կանանց գոյության մասին գաղափար չի ունեցել» (լուսանկարներ)


41 տարի ջունգլիներում ապրած վիետնամցին խոստովանել է՝ «կանանց գոյության մասին գաղափար չի ունեցել» (լուսանկարներ)
Հունիս 25 21:15 2021

41 տարի Վիետնամի անտառներում լիակատար մեկուսացման մեջ ապրած տղամարդը կանանց գոյության մասին գաղափար չի ունեցել, հաղորդում է Mirror-ը՝ նշելով, որ Հո Վան Լանգի անսովոր պատմության մասին հայտնի է դարձել դեռևս 2015-ին, իսկ օրերս տղամարդն իրեն «հայտնաբերած և քաղաքակրթություն վերադարձրած լուսանկարչի հետ զրուցել է կանանց մասին գաղափար չունենալու և նոր կյանքին հարմարվելու մասին»։

Ինչպես մանրամասնում է պարբերականը, այժմ արդեն 46-ամյա Լանգի հայրը 1972-ին Վիետնամի պատերազմի ժամանակ մորը և քույրերին կորցնելուց հետո երկու որդիների հետ «հեռացել է քաղաքակրթությունից և ջունգլիներում բնակություն հաստատել»։ Հայրը և որդիները տարիներ շարունակ սնվել են մեղրով, մրգերով և վայրի կենդանիներով։

«Երբ հեռվից մարդկանց էին նկատում, փախչում էին»,- 2015-ին ընտանիքի հետ հանդիպումը հիշել է լուսանկարիչ Ալվարո Սերեզոն, որն այժմ վիետնամական փոքրիկ գյուղում ապրող Լանգի հետ այցելել է ջունգլիների իրենց ապաստարան։

 

Լուսանկարչի հարցին՝ արդյոք նախքան գյուղում ապրելն իմացել է կանանց մասին, Լանգը բացասական պատասխան է տվել՝ նշելով «41 տարի ո՛չ գաղափար է ունեցել կանանց մասին, ո՛չ էլ տեսել է նրանց»։

46-ամյա «Տարզանը» նաև խոստովանել է՝ թեև սկզբում չէր հարմարվում գյուղական կյանքին, այժմ «սկսել է սիրել իր նոր կյանքը»։

Lang would often hide if he encountered villagers while living in the jungleLang spent 41 years in the forests of VietnamLang, pictured with two villagers, is said to be "happily" adjusting to his new life