Կիրկորովն ուշագրավ ելույթով պատասխանել է Ուկրաինային՝ իրեն «սև ցուցակում» ընդգրկելու համար


Կիրկորովն ուշագրավ ելույթով պատասխանել է Ուկրաինային՝ իրեն «սև ցուցակում» ընդգրկելու համար
Հունիս 25 00:20 2021

ՌԴ էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովը պատասխանել է Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարարությանը:

«Օրվա լուրը. ես սպառնալիք եմ ճանաչվել եմ Ուկրաինայի ազգային անվտանգության համար: Ուկրաինայի ժողովրդական արտիստին սև ցուցակում ընդգրկելն արդեն անհեթեթ է հնչում, սակայն աշխարհում ներկա պահին նման բան շատ կա: Որոշ պաշտոնյաներ այդպիսով փորձում են բոնուսներ հավաքել ազգայնական քարոզարշավով: Նման մարդիկ չգիտեն և չեն հասկանում, արվեստը չես արգելի: Երաժշտությունը չես փակի թղթով կամ սահմանով»,- ասել է երգիչն իր ինստագրամյան էջում հրապարակված տեսանյութում:

«Իրականում դա Կիրկորովը չէ, դա Ռուսաստանն է: Ատելությունը Ռուսաստանի հանդեպ ապշեցնում է: Եթե Կիրկորովը սպառնալիք է դառնում պետության համար, ապա այդ պետությանը կարելի է միայն խղճալ»,- հավելել է երգիչը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երգչին ներառել են երկրի ազգային անվտանգության համար սպառնալիք հանդիսացող անձանց ցանկում: Որոշումը կայացվել է հունիսի 22-ին: