Լևոն Արոնյանի կինը հղի՞ է


Լևոն Արոնյանի կինը հղի՞ է
Հունիս 19 12:20 2021

Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կինը՝ Անիտա Այվազյանը, երեկ սոցցանցերի իր էջերում Լևոնի հետ լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է նրա կլորիկացած փորիկը:

 

Լուսանկարում նրանք Լուվրում են: Կից Անիտան գրել է. «Բարև Փարիզից»: Լուսանկարը քննարկումների տեղիք է տվել, որ զույգը բալիկի է սպասում։ Անիտան մեկնաբանություններին չի պատասխանել, սակայն վերջին շրջանում սոցցանցերում հրապարակված լուսանկարներում նա լայն զգեստներով է: