Լևոն Արոնյանի ընկերուհին բալիկի է սպասո՞ւմ (լուսանկար)


Լևոն Արոնյանի ընկերուհին բալիկի է սպասո՞ւմ (լուսանկար)
Հունիս 19 08:43 2021

Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի ընկերուհին՝ Անիտա Այվազյանը, Ինստագրամի իր էջում Լևոնի հետ լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է նրա կլորիկացած փորիկը:

 Կադրում զույգը գտնվում է Լուվրում: «Բարև Փարիզից»,- այսպես է Անիտան մեկնաբանել լուսանկարը:

Հրապարակման մեկնաբանություններում հետևորդները հետաքրքրվել են` արդյոք զույգը բալիկի է սպասում, սակայն Անիտան չի պատասխանել նրանց հարցերին: