Ես կրկին գալու եմ խոսելու քո´ անունից և քո´ խնդիրների շուրջ, գալու եմ մեջքդ ուղղելու, պատիվդ ու արժանապատվությունդ վերականգնելու. Ս. Խաչատրյան


Ես կրկին գալու եմ խոսելու քո´ անունից և քո´ խնդիրների շուրջ, գալու եմ մեջքդ ուղղելու, պատիվդ ու արժանապատվությունդ վերականգնելու. Ս. Խաչատրյան
Հունիս 18 19:55 2021

Իմ հայրենակի´ց, իմ պատվով սյունե՛ցի

չեմ ուզում քեզ ծանրաբեռնել երկար-բարակ խոստումներով: Դու ինձ լավ ես ճանաչում: Դու լիազորել ես ինձ խոսել քո´ խնդիրների մասին, լուծել քո ՛ խնդիրները, մեջքդ ապահով ու ուժեղ պահելը:

Արել եմ առավելագույնը, որ քո´ կյանքը,քաղաքն ու մարզը անվտանգ ու ապահով լինի :
Ես կրկին գալու եմ խոսելու քո´ անունից և քո´ խնդիրների շուրջ ,գալու եմ մեջքդ ուղղելու,պատիվդ ու արժանապատվությունդ վերականգնելու:

ԱԺ արտահերթ ընտրություններին ակնկալում եմ քո´ ձայնը և այս անգամ իմ և քո´ ձայնն ավելի հզոր է և կարող է շատ բան շրջել:

Ուզում եմ միասին ուղղե´նք մեր մեջքը:

Կոչ եմ անում բոլոր արժանապատիվ սյունեցիներին հունիսի 20-ին գնալ ընտրության: Քո´ ձայնը կարևոր է: Քո´ ձայնը որոշիչ է: Սյունիքն ու սյունեցին անպարտ է ,մեր լեռների պես : Ընտրի´ր #Պատիվ_ունեմ դաշինքի օգտին ու մենք միասին կվերականգնե´նք մեր արժանապատվությունը:

 



loading...