Ազգովի պետք է հաղթահարենք պարտվողի բարդույթը․ Ռոբերտ Քոչարյան (Տեսանյութ)


Ազգովի պետք է հաղթահարենք պարտվողի բարդույթը․ Ռոբերտ Քոչարյան (Տեսանյութ)
Հունիս 18 11:19 2021
«Հայաստան» դաշինքի հաղթարշավի տասնմեկերորդ օրն անցել է Գեղարքունիքի մարզում։ Սա դաշինքի մարզային վերջին այցելությունն էր, որն սկսվեց Շորժա կամուրջի մոտ բնակիչների հետ հանդիպմամբ։ Դաշինքի առաջնորդները ևս մեկ անգամ հաստատեցին, որ պատրաստ են աշխատել 365 օր, օրը՝ 24 ժամ։
Դաշինքի անդամները հանդիպել են Վարդենիսի, Գավառի, Մարտունու բնակիչներին, պատասխանել նրանց հուզող հարցերին։ Ինչպես ամեն մարզում, այստեղ նույնպես մտահոգված են եղել աշխատատեղերի ստեղծմամբ, փոքր և միջին բիզնեսի զարգացմամբ, անվտանգային հարցերով։ Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը խոստացել է, որ անելու են ամեն ինչ՝ մարզի բնակիչների հոգսը թեթևացնելու համար։
Օրն ամփոփվել է Սևան քաղաքում հրավիրված բազմահազար հանրահավաքով։ Դիմելով հավաքված քաղաքացիներին՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին անհրաժեշտ է լինելու կատարել ընտրություն․ արժանապատիվ խաղաղություն, թե՝ ծնկաչոք կյանք, տնտեսական վերե՞լք, թե՝ ճգնաժամ, արտագաղթ, գործազրկություն, աղքատություն, երկրի ներսում համերաշխությո՞ւն, թե՝ ատելություն ու թշնամանք։ Եվ որ ամենակարևորն է, ազգովի պետք է հաղթահարենք պարտվողի բարդույթը։