Զախարովա. ՌԴ-Ն անհրաժեշտ է համարում հնարավորինս շուտ սկսել սահմանների սահմանազատման գործընթացը ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ


Զախարովա. ՌԴ-Ն անհրաժեշտ է համարում հնարավորինս շուտ սկսել սահմանների սահմանազատման գործընթացը ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ
Հունիս 17 18:30 2021

News.am-ը գրում է.

Որպես հայ-ադրբեջանական սահմանի խնդրի կայուն եւ երկարաժամկետ լուծում` Ռուսաստանը տեսնում է երկու երկրների միջեւ սահմանների սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկը`դրան հաջորդող սահմանագծմամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա նշել է, որ «հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերը կապված են դրա միջազգային իրավական գրանցման բացակայության հետ, ինչին գումարվում է կողմերի փոխադարձ վստահության բացակայությունը»: «Ռուսաստանը շարունակում է ակտիվ միջնորդական ջանքեր գործադրել, որոնք ուղղված են իրավիճակի դեէսկալացմանը: Արտաքին գործերի նախարարության, Պաշտպանության նախարարության եւ սահմանային ծառայությունների միջոցով հաստատվել է սերտ համակարգում ինչպես Երեւանի, այնպես էլ Բաքվի հետ: Վերջին շաբաթվա ընթացքում լարվածությունը թուլացել է, սահմանային վեճի կարգավորման վերաբերյալ համապատասխան խորհրդատվությունները կշարունակվեն: Որպես խնդրի կայուն եւ երկարաժամկետ լուծում` մենք տեսնում ենք երկու երկրների միջեւ սահմանների սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկը` դրան հաջորդող սահմանագծմամբ: Մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունն ամենաակտիվ կերպով աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին»,- ասել է նա:



loading...