Ողբերգական դեպք` Արարատի մարզում. Վեդու հիվանդանոց է տեղափոխվել 15-ամյա տղայի դի


Ողբերգական դեպք` Արարատի մարզում. Վեդու հիվանդանոց է տեղափոխվել 15-ամյա տղայի դի
Հունիս 16 20:26 2021

Այսօր՝ հունիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում «Վեդի»  բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է  ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց  է մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը, ոստիկանութան Արարատի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Զոհրաբյանը:

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար  Գրիգոր Պողոսյանն ու նույն վաշտի  2-րդ դասակի  հրամանատար Կարապետ Հարությունյանը:

 Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ,  15-ամյա Սարգիս Թ.-ն էր:

 Պարզվել է նաև, որ այսօր՝ ժամը 13:45-ի սահմաններում Արմավիրի  մարզի բնակիչ, 43-ամյա Աղասի Ե.-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Ոսկետափ գյուղի  Շիրազի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց հետընթաց կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել Սարգիս  Թ.-ին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

Դեպքի վայրում քննիչի կողմից կատարված զննությունից հետո քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Փաստի առթիվ քննիչի որոշմամբ հարուցվե է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:



loading...